Ապուլիայի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող գազատարի կառուցմանը

Ապուլիայի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող գազատարի կառուցմանը

PanARMENIAN.Net - Իտալական Ապուլիա նախանգի նահանգապետ Ապուլիա Միկելե Էմիլիանոն դեմ է հանդես եկել TAP գազատարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա: Այս մասին իտալական լրատվամիջոցներին հղումով գրում է Haymedia.am-ը:

Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան:

Խոսքը Eagle LNG նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան Falcone Group ընկերության կողմից:

Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել: Նախագիծը ներկայացված է եղել դեռևս 2016 թվականին և ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին և այդ մասին դիմում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով հրաժարվել նախագծի իրականացումից:

Գիտնականները, հատկապես, անհանգստացած են գազատարի կառուցումից հետո էկոլոգիական խնդիրների առաջացմամբ: Դիմում ներկայացրածները Greenpeace, Bankwatch Network, Friends of the Earth Europe, Climate Action Network Europe ընկերությունների անդամներ են, ինչպես նաև մշակույթի մի շարք գործիչներ: Նրանք այդ նախագիծը ֆինանսավորող բանկերին ևս կոչ են արել գումար չներդնել այդ նախագծի մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---