Ավտոկայանատեղիի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարը չի փոխվել

Ավտոկայանատեղիի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարը չի փոխվել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Համապատասխան պայմանագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ, ինչը մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում:

Կարդացեք նաև՝Կարմիր գծերի վճարը չի ավելացել. Քաղաքապետարանի պարզաբանումը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---