ԶԼՄ-ներ. ԻՊ-ն հաստատել է իր պարագլուխ Ալ Բաղդադիի մահը11 հուլիսի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում է, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը: Ալ Բաղդադիի մահվան հանգամանքների մանրամասներ խմբավորումը չի ներկայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրաքյան «Սումարիա նյուզ» պարբերականի վրա հղումով: Այն մասին, որ Ալ Բաղդադին հավանաբար մայիսի 28-ին սպանվել է ՌԴ ավիահարվածի հետևանքով սիրիական Ռաքքայի մատոույցներում, հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Այն ժամանակ ոչնչացվել էր մոտ 330 գրոհային, այդ թվում Ռաքքայի «էմիր» Աբու Ալ Հաջի Ալ Միսրին: Հունիսի վերջում Իրանի հեռուստատեսությունը լուսանկարներ հրապարակեց, որոնք հաստատում էին ԻՊ պարագլխի մահը: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |