$2 մլն-ի դրամաշնորհ՝ ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը

$2 մլն-ի դրամաշնորհ՝ ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունում ստորագրվել էՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթուղթը:

Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, և հաստատվել է ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը համապատասխանում է ռեսուրսների խնայողության և Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախութան ամրապնդմանն ուղղված ազգային գերակայություններին։ Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից՝ ապահովելով կայուն զարգացում: Ծրագիրն ուղղվելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ ապահովելով առավել խոցելի տնային տնտեսությունների համար ծախսերի մատչելիություն, ինչպես նաև ստեղծելով բարենպաստ շուկայական միջավայր ներդրումների և մեծամասշտաբ բիզնես մոդելի ստեղծման համար։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել է. «Մեկնարկը այս կարևոր ծրագրի և մեր պատասխանատվությունը իբրև առաջնորդող գերատեսչություն լիարժեքորեն հնարավորություն է տալիս մեզ հետագայում շարունակականության մեջ դիտելու այս ծրագիրը և նմանատիպ ծրագրերը ուղղված Հայաստանի Հանրապետությունում բնական շրջական միջավայրի պահպանությանը՝ ապահովելով նաև սոցիալական, տնտեսական լավագույն ձեռքբերումներ:

Իսկապես կարևորում եմ, որ Կանաչ կլիմայի հիմնադրամի ռեսուրսներն ուղղում ենք մեր տնտեսության սոցիալական կյանքի կարևորագույն ոլորտ, այն, ինչը ՀՀ ներկա կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ համարում է առաջնահերթ ուղղություններից մեկը»:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, իր հերթին, կարևորել է էներգախնայողությանն ուղղված ծրագիրը:

«Այս ծրագրով մենք պատասխանում ենք այն հարցին, թե ինչու և ինչպես ընդլայնել Հայաստանի քաղաքային համայնքներում էներգիայի արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները, ներառյալ այն ծրագրերն, որոնք արդեն ընթացքի մեջ են և իրականացվում են մեր ազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Մենք նաև գրանցում ենք ևս մեկ քայլ առաջ՝ ապահովելով ավելի խորը համագործակցություն քաղաքապետարանների հետ, որն ուղղված է «Կայուն Էներգետիկա բոլորի համար» ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարության նախաձեռնության իրականացմանը և հանդիսանում է երկրի կայուն զարգացման կարևոր հենարան:

Սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության և ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ այս ծրագիրը կնպաստի բնակչության բարեկեցությանը, էներգետիկ աղքատության նվազեցմանը, որն ազդում է բնակչության համարյա 30% վրա, միևնույն ժամանակ, կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախությանը և կապահովի Փարիզյան համաձայանագրի միջազգային պարտավորությունների համապատասխանելիությունը»,-իր խոսքում, մասնավորապես, նշել է Բրեդլի Բուզետտոն:

Հայաստանում բնակիչների 30 տոկոսը համարվում է «էներգետիկ աղքատ», երբ ընտանեկան բյուջեի 10 տոկոսից ավելին ծախսվում է էներգակիրների վրա։ Միևնույն ժամանակ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 24 տոկոսն առաջանում է շենքերում սպառվող էներգիայից։ Ծրագրի շրջանակնեում՝ շենքերում ջերմամեկուսացման միջոցով նախատեսվում է ապահովել շուրջ 50-60 տոկոս էներգախնայողություն և, հետևաբար, բյուջեի տնտեսում, իսկ ներդրումները շուրջ 20 տարվա ընթացքում կհանգեցնեն արտանետումների 5.1-ից մինչև 5.4 մլն տոննա ածխաթթու գազի (CO2) կրճատմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---