Հրաչյա Հարությունյանը ՀՀ կտեղափոխվի հուլիսի 16-ին

Հրաչյա Հարությունյանը ՀՀ կտեղափոխվի հուլիսի 16-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին: Այդ մասին տեղեկացրել է Հարությունյանի ազգական Վիկտոր Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մեր արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Տամբովից տեղափոխել են Մոսկվա և կիրակի օրն էլ օդանավով կտեղափոխվի Երևան», - ասել է Մարտիրոսյանը:

Նա փոխանցել է, որ նախարարությունից հետաքրքրվել է, թե որ քրեակատարողական հիմնարկում է Հարությունյանը կրելու իր պատիժը, սակայն հստակ որևէ լուր չեն հայտնել իրենց:

«Ասել են, որ օդանավակայանից միանգամից տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ», - ասել է Մարտիրոսյանը:

Հարությունյանի տեղափոխման ժամի մասին որևէ տեղեկություն հարազատներին հայտնի չէ:

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---