#myamexcard. ԱԿԲԱ բանկը 5 iPhone 7 է խաղարկում

#myamexcard. ԱԿԲԱ բանկը 5 iPhone 7 է խաղարկում

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ բանկը 5 iPhone 7-ի խաղարկություն է հայտարարում: Մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող American Express քարտով կատարելով նվազագույնը 1000 դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ վճարումներ Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առևտրի և սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների)՝ հնարավոր կլինի շահել 4 iPhone 7 սմարթֆոնից մեկը։

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

1. Անկանխիկ վճարումներ կատարելուց հետո տվյալ առևտրի և սպասարկման կետում նկարել American Еxpress տարբերանշանը կամ Ձեր American Еxpress քարտը (այնպես, որ Քարտի ամբողջական համարը և այլ տվյալներ չերևան)

2. այդ նկարը բեռնե՛լ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջում #myamexcard գլխագրով՝ պարտադիր նշելով առևտրի և սպասարկման կետի անվանումը (օր.՝ #acbacreditagricolebank) կամ գտնվելու վայրը, եթե վերջինս հասանելի է քարտեզի վրա (location):

Որքան շատ նման հրապարակումներ իրականացվեն, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: 4 iPhone 7 սմարթֆոնից կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած քարտատերերի միջև, իսկ ևս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած (share) օգտատերերի միջև:

Խաղարկությունը կկայանա սեպտեմբերի 20-ին` առցանց հեռարձակմամբ:

Մրցույթի մասնակցության պայմաններին և դրույթներին կարելի է ծանոթանալ ինտերնետային հատուկ էջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---