«Հարավկովկասյան երկաթուղով» բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%-ով

«Հարավկովկասյան երկաթուղով» բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%-ով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես բեռնափոխադրումների ծրագիրը կատարվել է 10,7%-ով, իսկ 2016-ի հունվար-հունիսի նկատմամբ բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%-ով:

Բեռնման մակարդակը 9,6%-ով գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը, իսկ բեռնաշրջանառությունն ավելացել է 15,4%-ով:

Բեռնափոխադրումներն արտահանման հաղորդակցությունում 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 11,9%-ով, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 3,7%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում աճել են 10,2% և 4,2%-ով համապատասխանաբար: Էապես ավելացել է նաև ներկրումը երկաթուղային ճանապարհով՝ 31,9%-ով նախատեսված և 11%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

2016-ի հունվար-հունիսի հետ համեմատ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, գնացքի միջին քաշն ավելացել է 1,5%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը՝ 1,9% և 9,1% համապատասխանաբար, տեղամասային և տեխնիկական արագությունները՝ 2,6% և 3% համապատասխանաբար:

Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 6.409 գնացք, որից 6.329-ը՝ ըստ չվացուցակի: Մարդատար միջազգային գնացքների չվացուցակը կատարվել է 97,4%, ներհանրապետական էլեկտրագնացքների՝ 98,7%, իսկ բեռնատար գնացքների՝ 98,8%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---