Կոսովոյի վերաբերյալ որոշումը նախադեպ կլինի նաեւ Մերձդնեստրի համար

PanARMENIAN.Net - Կոսովոյի խնդրի լուծման մեթոդը նախադեպ կհանդիսանա Մերձդնեստրի համար: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը: Նրա խոսքերով, Մերձդնեստրը ավելի շատ հիմքեր ունի որպես պետություն ճանաչվելու համար, քան Կոսովոն:



«Մերձդնեստրի Մոլդավական հանրապետությունն ունի ինքնուրույն պետության բոլոր չափանիշները իրավական տեսակետից: Մերձդնեստրի իշխանությունները մտադիր են հետեւողականորեն իրագործել 2006թ. սեպտեմբերի 17-ին կայացած հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչների մեծամասնությունն արտահայտվել է անկախության եւ Ռուսաստանի հետ ինտեգրվելու օգտին»,-ընդգծել է Սմիռնովը, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---