Դավիթ Բաբայան. Կայունությունը միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի

Դավիթ Բաբայան. Կայունությունը միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի

PanARMENIAN.Net - ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցանկացած հանդիպում կարևոր է, Արցախը միշտ արժևորել է այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է: Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Ադրբեջանը, դժբախտաբար, շարունակում և շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը: Սա արդեն կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ ունեցող պետություն է այդ երկիրը, իսկ իր էությամբ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է»,-ասել է նա, հայտնում է Արցախպրեսը:

«Ինչպես երևաց՝ հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության վրա, ինչը շատ կարևոր է: Եվ դա միակ իրական թեման է, որը պետք է քննարկվի և ինչ-որ ձևով առաջընթաց ապահովվի: Խոսել վերջնական խաղաղության մասին, բնական է, որ դեռ վաղաժամ է, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպումը կարելի է համարել կարևոր, և հուսանք, որ այն ինչ-որ տեղ իր դերակատարությունը կունենա խաղաղության կայունության ամրապնդման հարցում»,- ասել է Դ. Բաբայանը:

Խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին՝ Բաբայանը նշել է, որ պետք է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, քանի որ այն կայունության և խաղաղության պահպանման մեխանիզմներից մեկն է:

«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս հարցում: Ճիշտ է, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ տապալի գործընթացը. դա ապացուցում է վերջին սրացումների փաստը: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր դիրքորոշումը հայտնի, իսկ այդ դիրքորոշումը քանիցս հնչեցվել է. նրանք դեմ են ցանկացած ուժային տարբերակի և հակամարտության սրացման»,- հավելել է Բաբայանը:

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Ընթերցեք նաև.Շարմազանով. Միջազգային հանրությունը պետք է ուղիներ փնտրի, որ Բաքուն կատարի պայմանավորվածությունները

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---