Շարմազանով. Բաքվին ռուսական զենքի վաճառքը չպետք է խոչընդոտի ՌԴ հետ հարաբերությունների խորացմանը

Շարմազանով. Բաքվին ռուսական զենքի վաճառքը չպետք է խոչընդոտի ՌԴ հետ հարաբերությունների խորացմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Այսպիսի հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելուն։

«Զենք վաճառում են այն երկրներին, ովքեր նպատակ ունեն այն օգտագործելու ինքնապաշտպանության համար», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Շարմազանովի խոսքով՝ դա, սակայն, չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։

«Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ լուրջ բազա, պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել ու ապահովում», - ասել է նա։

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այս պահին Հայաստանն ու Ռուսաստանն իրականացնում են դաշնակցային գործընկերության պայմանագրի բոլոր դրույթները: «Մեկ անգամ չէ, որ մեր դժգոհությունը հայտնել ենք, բայց մենք հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով», - ասել է Շարմազանովը։

Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արդիական սպառազինության և զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից:Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, նորագույն ռազմական միջոցներն առաքվել են Ադրբեջան ըստ երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության:

Ադրբեջանին ռուսական զենքի նոր խմբաքանակի մատակարարմանն էր անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նա ասել էր, որ պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան՝ հավելելով, որ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա, դա ռուսական կողմի բիզնեսն է:

Ընթերցեք նաև.Շարմազանով. Միջազգային հանրությունը պետք է ուղիներ փնտրի, որ Բաքուն կատարի պայմանավորվածությունները

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---