ՀՀ 3 ջրացատկորդ կմասնակցի Աշխարհի առաջնությանը

ՀՀ 3 ջրացատկորդ կմասնակցի Աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լև Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին և Վարտան Բայանդուրյանին: Վերջինս առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում:

Իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու տարվա գլխավոր ստուգատեսը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը և Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշխատակացատկում Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լև Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---