12  12.07.17 - Անելիք բանկը բիզնեսի վարկավորման ծրագիր-մրցույթ է մեկնարկում. Իր ձևաչափով առաջինն է բանկային համակարգում

Անելիք Բանկը բիզնեսի վարկավորման ծրագիր-մրցույթ է մեկնարկում. Իր ձևաչափով առաջինն է բանկային համակարգում

Անելիք Բանկը բիզնեսի վարկավորման ծրագիր-մրցույթ է մեկնարկում. Իր ձևաչափով առաջինն է բանկային համակարգում

PanARMENIAN.Net - Անելիք Բանկը վարկավորման նոր ծրագիր է մեկնարկում` մրցույթ: ՀՀ բանկային համակարգում նոր և իր ձևաչափով առաջինն իրականացվող մրցույթում մասնակիցները կվարկավորվեն իրենց իսկ առաջարկած տոկոսադրույքով։

Վարչության նախագահի 1-ին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթը լինելու է շարունակական և Բանկն այս նոր մոտեցումը հետագայում նախատեսում է կիրառել նաև բանկային այլ ծառայությունների համար։

Վիրաբյանը նաև հայտնեց, որ որպես պիլոտային մոտեցում վարկավորման ընդհանուր ծավալն առաջին փուլի համար կկազմի $1 մլն: Մրցույթի մասնակիցները Բանկի կողմից նախապես հաստատված վարկի համար կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտեր:

«2016-ի վերջին մեր Բանկի բաժնետերերի կառուցվածքում փոփոխության արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալը համալրվեց՝ համաձայն Կենտրանական բանկի պահանջների, ընդունվեց նոր ռազմավարական ծրագիր, և լայնածավալ վարկավորում սկսեցինք:

Անելիք Բանկի վարկային պորտֆելը 2017-ի առաջին կիսամյակի համար կազմում է մոտ 240 մլրդ դրամ կամ $500 մլն: Պատրաստվում ենք շարունակել վարկավորել տնտեսությունն այդ տեմպերով: Վերջին ամիսներին մտածում էինք, քննարկում, թե ինչպիսի նոր պրոդուկտ, նոր մոտեցում կարող ենք առաջարկել շուկային: Արդյունքում ծնվեց մի ծրագիր, որն այսօր ներկայացնում ենք», - ասաց Վիրաբյանը:

Նրա խոսքով, ծրագրի գաղափարը հետևյալն է. «Այն պոտենցիալ վարկառուները, գործարարները, որոնք կբավարարեն մեր Բանկի չափորոշիչներին, հնարավորություն կստանան մասնակցել մրցույթին, որի շրջանակում կառաջարկեն իրենց համար նախընտրելի ու հարմար վարկային տոկոսադրույքներ»:

Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) մրցույթի հաղթողներ կճանաչվեն:

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:

Վիրաբյանը շեշտեց, որ Անելիք Բանկն առաջինն է, որ ներդնում է բիզնեսի վարկավորման այս նոր մոտեցումը՝ ուղղված ՀՀ տնտեսության ոլորտների զարգացմանը, բիզնես գործընթացի աշխուժացմանը:

«Համոզված ենք, որ նախագիծը կլինի հեռանկարային և կնպաստի Բանկի և հաճախորդների միջև կայուն հարաբերությունների ձևավորմանը և զարգացմանը: Անելիք Բանկն իր հաճախորդներին ցուցաբերում է անհատական մոտեցում, ինչի մասին վկայում է նաև վարկավորման այս նոր մոտեցումը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին Բանկի կողմից հաստատված վարկը ստանալ իր բիզնեսի համար առավել արդյունավետ տոկոսադրույքով, որի հաշվարկն իրականացնում է հենց ինքը` հաճախորդը», - հավելեց Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրենը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Վիրաբյանը նշեց, որ այսօր մրցակցությունը բանկերի միջև շատ խիստ է, և որոշ բանկեր վարկավորման տոկոսների նկատմամբ կիրառում են դեմփինգ. «մեր կարծիքով, դա շատ բացասական է ազդում շուկայի վրա, չենք ուզում փչացնել շուկան, ուզում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ գործարարներն ազնիվ և արդար մրցակցության արդյունքում կառաջարկեն տոկոսադրույքներ, և կձևավորվի իրական շուկայան տոկոսադրույք»:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ պրոդուկտների մշակման բաժնի վարչության ղեկավար Հայկ Թումանյանն իր հերթին նշեց, որ վարկավորման այս նոր մոդելն իրենից ներկայացնում է մրցույթ, որի կանոններով վարկի տոկոսադրույքները որոշվում են մասնակիցների կողմից:

Թումանյանը տեղեկացրեց, որ վարկի նվազագույն գումարը սահմանվում է $50.000, իսկ առավելագույն գումարը` $250.000: Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը 7.7% է, իսկ առավելագույնը կլինի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Վարկերը տրամադրվելու են ԱՄՆ դոլարով և մինչև 60 ամիս ժամկետով:

«Այս առաջարկը շատ հետաքրքիր կարող է լինել գյուղմթերք վերամշակող, ատամնաբուժական, զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին, հանրային սննդի ոլորտում աշխատող ձեռներեցներին, ներմուծող և արտահանող ընկերություններին, սակայն չենք սահմանափակում այլ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը մրցույթին», - ընդգծեց Թումանյանը:

Նա հավելեց, որ ծրագրի հիմնական թիրախը փոքր ու միջին բիզնեսն է, նաև տեղեկացրեց, որ մասնակիցները վարկային հայտերը կարող են ներկայացնել հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն օնլայն հեռարձակմամբ՝ սեպտեմբերի 4-ին։

Անելիք Բանկի կորպորատիվ վաճառքների համակարգման վարչության ղեկավար Արման Կոտիկյանը տեղեկացրեց, որ վերավարկավորման համար սահմանափակումներ չկան՝ ծրագրով կարող են տրամադրվել ինչպես նոր վարկեր, կամ վարկավորվել ռուգահեռ գործող պարտավությունները, այնպես էլ կարող են վերավարկավորվել այլ ֆինանսական հաստատություններում ունեցած վարկերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---