ՀՀ-ն և Սինգապուրն օդային հաղորդակցության համաձայնագիր են ստորագրել

ՀՀ-ն և Սինգապուրն օդային հաղորդակցության համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ Սինգապուրի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հուլիսի 12-ին, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։

Այս փաստաթուղթը կնպաստի երկու երկրների միջև ավիացիայի ոլորտում հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորմանը, ինչպես նաև՝ ավիաընկերությունների կողմից օդային հաղորդակցությունների շահագործման համար կապահովվի անհրաժեշտ իրավական հիմք և կանխատեսելի պայմաններ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների միջև հարաբերությունները թռիչքային և ավիացիոն անվտանգության, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման, ավիաընկերությունների նշանակման և լիազորությունների տրամադրման գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում:

Նոր համաձայնագրով ամրագրվում է նաև երկու կողմերի ավիաընկերությունների համար առանց սահմանափակումների առևտրային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պարտավորությունը։

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը հուլիս 11-13-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է Սինգապուրի Հանրապետությունում՝ «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---