Հայկ Գալստյանը խաղադաշտ է դուրս եկել «Շտուտգարտի» մեկնարկային կազմում![]() 13 հուլիսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Գերմանական «Շտուտգարտը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել Դրեզդենի «Դինամոյի» հետ և պարտվել 1:2 հաշվով: «Շտուտգարտի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, ով փոխարինվել է անմիջապես ընդմիջումից հետո, հայտնում է Armfootball.com-ը: 19-ամյա Գալստյանը վերջերս է «Բոխումից» տեղափոխվել «Շտուտգարտ»: Առաջին անգամ նոր ակումբի կազմում Գալստյանը խաղադաշտ էր դուրս եկել հուլիսի 10-ին«Շտուտգարտ Կիկերսի» դեմ:Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |