Ինչով զբաղվել weekend-ին. Գունազարդ վազք, ձմերուկի փառատոն, բացօթյա փարթի, ավտոմոտոշոու

Ինչով զբաղվել weekend-ին. Գունազարդ վազք, ձմերուկի փառատոն, բացօթյա փարթի, ավտոմոտոշոու

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում շոգ է, և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ գունազարդ վազք, ձմերուկի փառատոն, համերգներ, բացօթյա փարթի, ֆիլմեր, անգամ հայտնի ռուս կինոքննադատ Անտոն Դոլինի գրքի շնորհանդեսը և ավտոմոտոշոու:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ ամառային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար:

Բացի այդ, առանձնացրել ենք մեր ճաշակով ամենահետաքրքիր միջոցառումը, որը դուր կգա որակյալ էլեկտրոնային երաժշտության սիրահարներին: Այսպես, հուլիսի 15-ին Casa de Locos-ում կնվագի ԱՄՆ-ից ժամանած հայազգի սաունդ արտիստ Armen Miran-ը: Երեկոն կսկսվի ժամը 19:00-ին, այն կբացի հենց Armen Miran-ը, ուստի կազմակերպիչները կոչ են անում սովորության համաձայն չուշանալ: Այնուհետև կնվագեն դիջեյներ Serjo-ն, Teo-ն և Hovhannes Asatour-ը: Միջոցառումը մինչև 23:00 կանցնի բաց երկնքի տակ, այնուհետև կշարունակվի կից փակ տարածքում մինչ առավոտ: Այդ օրվա համար հատուկ կպատրաստվի 5 կոկտեյլ: Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

Yerevan Color Run

Հուլիսի 16-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացվի Yerevan Color Run-ը՝ գունազարդ վազքը: Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում: Այս տարի ՀՀ-ում վազքը կկայանա մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում: Մասնակիցները կվազեն 5 կմ: Մասնակիցների հավաքագրումը նախատեսված է առավոտյան ժամը 08:00 – 09:30, այնուհետև լինելու է ֆիթնես-նախավարժանք, որից հետո մասնակիցները մեկ ժամ շարունակ կվազեն: Վազքուղին առաջինը հաղթահարող երեք տղաները և աղջիկները կպարգևատրվեն: 11:30 կկայանա երաժշտական գունազարդ «հրավառությունը» (Color Party):

Տոմսի արժեքն է 4000 դրամ, իսկ միջոցառման օրը՝ 5000 դրամ: Այս տարի Գունազարդ վազքից ստացված միջոցների մի մասը ուղղվելու է Երևանում Street Workout-ի մասնագիտացված սպորտային մարզահրապարակի կառուցմանը, որտեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները, մյուս մասն էլ կուղղվի մասշտաբային բարեգործական ծրագրի՝ «Կյանքի ճանապարհ» 34 կմ անվտանգ ճանապարհի կառուցմանը (Իջևան-Բերդ), որը միացնում է Շամշադինը ամբողջ Հայաստանին:

Ձմերուկի փառատոն

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում հուլիսի 15-ին` ժամը 19:00-ից Կարապի լճում կմեկնարկի ձմերուկի ամենամյա դարձած արդեն 5-րդ փառատոնը: Փառատոնի ընթացքում կանցկացվի ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և այլն: Համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն: Փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:

Գրքի շնորհանդես և դրիֆթինգ ավտոմոտոշոու

Հուլիսի 9-15 կայացած «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել բազմաթիվ ռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ և կինոյի աշխարհի այլ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում է նաև ռուս հայտնի կինոքննադատ Անտոն Դոլինը: Հուլիսի 15-ին «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա Դոլինի «Джим Джармуш. Стихи и музыка» գրքի շնորհադեսը, որից հետո հեղինակը կպատասխանի ներկաների հարցերին:

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում հուլիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվ. Հանրապետական մարզադաշտում կկայանա դրիֆթինգի և արագընթաց ձևավոր վարման միջոցառում: Միջոցառման հյուրը կլինի ԱՄՆ-ից ժամանած Քրիս Կրիգորիանը իր BMW E46 (800HP) ավտոմեքենայով: Միջոցառման սկիզբը՝ ժամը 12:00-ից:

Համերգներ

Հուլիսի 15-ին Before Room-ում կկայանա Underground Rock Show համերգը, որի շրջանակներում ելույթ կունենան ռոք խմբեր Երևանից և Թբիլիսիից: Համերգի սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքավճարը՝ 2000 դրամ:

Kami երաժշտական ակումբում հուլիսի 15-ին և 16-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

«Էնոտեկա» գինու բարում հուլիսի 15-ին ելույթ կունենա Վահագն Հայրապետյանի կվարտետը: Կհնչի ջազ, երեկոյի սկիզբը՝ ժամը 20:30, մուտքավճարը՝ 4000 դրամ:

Հուլիսի 16-ին Կարապի լճի մերձակայքում տեղի կունենա The Pillows Family-ի բացօթյա համերգը: Այն կսկսվի ժամը 21:10-ին։ Մուտքն ազատ է:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Գարշելի ես 3» (Despicable Me 3), «Կապիկների մոլորակը: Պատերազմ» (War for the Planet of the Apes), «Սարդ մարդը: Վերադարձ տուն» (Spider-Man: Homecoming), «Գրասենյակ» փորձարկում» (The Belko Experiment), «Վայրի պատմություն» (El bar), «Ուեյքֆիլդ» (Wakefield), «Կապույտ անդունդը» (47 Meters Down):

Հուլիսի 15-ին «Գոյ» կենտրոնում կցուցադրվի «Հատուցում» (The railway man) ֆիլմը՝ Քոլին Ֆերթի և Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ֆիլմից հետո կլինի քննարկում խղճի, ներելու ունակության ու վրեժխնդրության թեմաներով: Կինոդիտումը՝ ժամը 19:15-ին, մուտքավճարը՝ 1000 դրամ:

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող խանութ-սրահների մեծ մասում մեկնարկել են ամառային զեղչերը: Այդպես, մինչև 60% զեղչով գարուն-ամառ տեսականին կարող եք ձեռք բերել ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, Suite Blanco, LaSenza, BIAYNI, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Sali, Steve Madden, Crocs, Bata, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One և այլ խանութներից:‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---