Սփոյլեր. «Գահերի խաղի» դերասանը պատմել է, թե ով է լինելու նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը

Սփոյլեր. «Գահերի խաղի» դերասանը պատմել է, թե ով է լինելու նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին HBO ալիքով մեկնարկել է «Գահերի խաղի» հեռուստասերիալի նոր, 7-րդ եթերաշրջանը, որտեղ գլխավոր հերոսը, կարծես, լինելու է Բրան Սթարքը՝ այն տղան, որը ողջ մնաց, սովորեց կերպարանափոխվել կենդանիների և ճամփորդել ժամանակի մեջ:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

Բրան Սթարքի դերակատար Այզեկ Հեմփսթեդ-Ռայթը հարցազրույցում պատմել է, թե ինչ է լինելու Բրանի հետ նոր եթերաշրջանի սկզբում:

«Առաջին սերիայում մենք կտեսնենք, որ Բրանը հայտնվել է ծանր կացության մեջ: Նա կորցրել է Հոդորին, որը վերջին 6 եթերաշրջանում մշտապես իր հետ էր, կարելի է ասել, նրա ոտքերն էր: Նրանց կապը շատ խորն էր, կարելի է ասել՝ Հոդորը Բրանի մասն էր դարձել, ինչպես նաև պաշտպանը: Բենջեն Սթարքը, որը հայտնվեց նրանց վերջին հանդիպման ժամանակ և փրկեց դրությունը, նույնպես լքել է Բրանին: Այնպես որ այժմ Պատի մոտ են միայն ինքն ու Միրան»,-ասել է դերասանը, հայտնում է Meduza-ն:

Դերասանը հավելել է նաև. «Ավելին՝ նրա ուսերին է բարդվել Եռաչքանի ագրավի համար հսկայական պատախանատվությունը: Նա այլևս Բրան Սթարքը չէ: Նա հիշում է, թե ինչ է նշանակում Բրան Սթարք լինել, սակայն, միևնույն ժամանակ, հիշում է այն ամենն, ինչ երբևէ կատարվել է տիեզերքում: Նա ամեն ինչ գիտի Ջոն Սնոուի և այլոց մասին՝ և այդ իմացությունը կարող է նպաստել նրա հաղթանակին: Այդ ամենը նշանակում է, որ Բրանը դարձել է շատ, շատ արժեքավոր անձ Վեսթերոսի համար: Նա պետք է այնպես անի, որ այդ տեղեկությունները ժամանակին հասնեն անհրաժեշտ մարդկանց: Ուստի 7-րդ եթերաշրջանի սկզբին Բրանի խնդիրն է՝ հայտնվել նույն տեղում և բոլորին փրկել»,-ասել է նա: Դերասանը պատմել է, որ իր հերոսը այն սակավաթիվ անձանցից մեկն է, ով ավելին գիտի, քան որևէ մեկը, «ուստի այժմ նա Գիշերվա արքայի երդվյալ թշնամին է»:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---