Արամյան. Քննարկվում է ՌԴ-ից նոր ռազմական վարկ վերցնելու հարցը

Արամյան. Քննարկվում է ՌԴ-ից նոր ռազմական վարկ վերցնելու հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է` ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նախարարը չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը` հավելելով, որ քննարկումները սկսվել են այս տարի, հայտնում է «Ազատություն» ռադիակայնը:

Նա հավելել է նաև, որ ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա, հայտնում է Aysor.am-ը:

«Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին», - ասել է Վարդան Արամյանը։

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան $200 մլն վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար:Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---