Էթնիկ զտումը Սումգաիթում ղարաբաղյան հակամարտության սկիզբը դարձավ

PanARMENIAN.Net - Էթնիկ զտումը Սումգաիթում դարձավ ղարաբաղյան հակամարտության սկիզբը, որը վերաճեց ռազմական գործողությունների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` 2007 թվականին հանրապետության արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, անհրաժեշտ է պատշաճ կերպով նշել սումգաիթյան ջարդերի 20-ամյակը: «Սումգաիթից հետո Ադրբեջանի բոլոր հայաբնակ շրջաններում սկսվեցին էթնիկ զտումներ: Սումգաիթի իրադարձությունները ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը անկախության համար անհրաժեշտություն է»,-ընդգծել է Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ սումգաիթյան իրադարձությունների 20-ամյակը ընդգրկված է 2008 թվականի պարտադիր միջոցառումների ցանկում: «Մենք պետք է անպայման հիշեցնենք համաշխարհային հանրությանը 1988 թվականի փետրվարի մասին»,-ասել է Օսկանյանը:



Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանը, օգտվելով ԽՍՀՄ իշխանության անտարբերությունից, ադրբեջանական Սումգաիթ քաղաքում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Պաշտոնական տվյալներով, ջարդերի ժամանակ զոհվեցին 32 հայեր, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Փրկվածները փախան Հայաստան, որտեղ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժին զոհ գնացին: Ջարդերից առաջ Սումգաիթում ապրում էին շուրջ 20 հազար հայեր:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---