Հնգյակից ողջ մնացած երկու աղջկանից Աննայի դուրս գրումը հետաձգվում է

Հնգյակից ողջ մնացած երկու աղջկանից Աննայի դուրս գրումը հետաձգվում է

PanARMENIAN.Net - Հնգյակից ողջ մնացած երկու աղջկանից Աննայի դուրս գրումը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հետաձգվում է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, կենտրոնի նորածնային բաժնի ղեկավար Պավել Մազմանյանը:

ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը հայտնեց, որ երեխան մարսողության հետ կապված խնդիրներ ունի, ինչը և թույլ չի տվել նրան դուրս գրել:

Չոբանյանի խոսքով, փոքրիկը որոշ ժամանակ դեռ պետք է մնա բժիշկների վերահոսկողության տակ:

Հնգյակից ողջ մնացած մյուս աղջիկը՝ Ռոզին հուլիսի 10-ին դուրս է գրվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: Նրա քույրը դրանից մոտ մեկ շաբաթ անց պետք է դուրս գրվեր:

Մայիսի 3-ին Երևանում հնգյակ է ծնվել: Փոքրիկները, սակայն, խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին: Բժիշկներին միայն երկուսի կյանքը հաջողվեց փրկել: Մայիսի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող հնգյակից նորածին աղջիկը մահացել էր:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Հնգյակից տղան մահացավ մայիսի 14-ին...

Կարդացեք նաև՝ Ովքեր են անհաս երեխաների համար 24 ժամ պայքարողները. Արագիլությունն իրագործելի է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---