Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը

Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը

PanARMENIAN.Net - Արցախում կխթանեն նռան և մեղրի արտադրության ծավալների աճը և կզբաղվեն որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ: Այդ ծրագրերն են ներկայացվել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանիու Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակության հանդիպմանը, որտեղ քննարկել է արցախյան ընկերություններին ներդրումային և արտահանման հարցերում աջակցելու հարցը:

Վարչապետը ողջունել է հիմնադրամի պատրաստակամությունը արցախյան ընկերություններին ներդրումային և արտահանման հարցերում աջակցելու գործում: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ համապատասխան մարմինների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման և փորձի փոխանակման նպատակով:

Արայիկ Հարությունյանն առաջարկել է, արտահանման արդյունավետությունը բարձրացնելու և համապատասխան ծավալներ ապահովելու համար, զբաղվել նաև որոշ ապրանքատեսակների բրենդավորմամբ, որպեսզի մի քանի ընկերություններ հնարավորություն ունենան միևնույն ապրանքանիշի տակ արտադրանք թողարկել:

«Կարծում եմ՝ նման հնարավորության դեպքում վերամշակող ընկերությունները կարող են ավելի արդյունավետ աշխատել, քանի որ առանձին-առանձին հաճախ դժվարանում են արտահանման համար ապահովել պահանջվող մեծ ծավալները»,- ասել է վարչապետը, հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը:

Հարությունյանն ուշադրություն է հրավիրել նաև կառավարության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ նոր ծրագրեր են մշակվում Արցախում նռան և մեղրի արտադրության ծավալների մեծացումը խթանելու ուղղությամբ: Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ կատարված գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական կլիման և բուսածածկն ապահովում են նշված երկու ապրանքների որակյալ արտադրությունը:

Արմեն Ավակ Ավակյանը վարչապետին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտադրելով, որ ներկայումս հիմնադրամն իր աջակցության ծրագրերում ընդգրկում է արտահանման ուղղվածություն ունեցող արցախյան ընկերություններին: Նրա խոսքով՝ արդեն որոշ կազմակերպություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում և գործարար համաժողովներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել արցախյան ընկերությունների համար:

Անդրադառնալով հանդիպման ընթացքում վարչապետի կողմից արված առաջարկություններին՝ ՀԶՀ ղեկավարը նշել է, որ պատրաստ են գործնական քայլերի վերածել դրանք, քանի որ դրանք իսկապես կարող են լուրջ խթան հանդիսանալ փոքր ընկերությունների զարգացմանը:

Արմեն Ավակ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների և Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման և փոխօգնության նպատակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---