Լոքյան. Մարզերին տրվող ֆինանսների 70%-ն ուղղվելու է տնտեսության զարգացման ծրագրերին

Լոքյան. Մարզերին տրվող ֆինանսների 70%-ն ուղղվելու է տնտեսության զարգացման ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:

«Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ: Իսկ 30 տոկոսը սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով և մենք առաջնորդվելու ենք»,-ասել է Լոքյանը, տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբեր սկսելու են արդեն գործառնական ծրագրերի քննարկումները:

Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան:

Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---