// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գերմանիայի դեսպանը ՀՀ-ում կորցրել է հեռախոսը. Տաքսիստը վերադարձրել է այն

Գերմանիայի դեսպանը ՀՀ-ում կորցրել է հեռախոսը. Տաքսիստը վերադարձրել է այն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը պատմել է դեսպան Մաթիաս Քիսլերի հետ տեղի ունեցած միջադեպի ու դրա դրական ավարտի մասին:

Ֆեսյբուքյան իր էջում դեսպանատունը հայտնել է, որ դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը: Սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով էլ բերել է այն դեսպանատուն:

«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին», - նշվում է հաղորդագրությունում։

Քիսլերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն է 2015 թվականից:

 Ուշագրավ
«Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում է Մելիքյանի գրառման մեջ
Դրանց թվում նաև «Գազպրոմի» լցակայաններն են
ՌԴ-ից Հայաստան իրականացվել է 79.000 ուզևորություն, ինչը 22 տոկոսով ավելի է, քան 2017-ի նույն շրջանում