ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կշարունակեն ավտոկայանատեղի համար SMS հաղորդագրությամբ վճարել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կշարունակեն ավտոկայանատեղի համար SMS հաղորդագրությամբ վճարել

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձևաչափով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 ՀՀ դրամ:

Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով ու 1 ժամով մեքենան կայանելու համար նախատեսված վճարը կթանկանա 2 դրամով՝ SMS-ի գանձման վճարի չափով:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է: Նշված խնդրի՝ հանրության շահերից բխող հանգուցալուծումն ընտրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Երևանի քաղաքապետարանի և գործընթացին մասնակցող բոլոր կողմերի միջև կառուցողական քննարկումների արդյունքում:

Կրկին հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով ավտոկայանատեղի համար վճարելու մեխանիզմն ի սկզբանե նախատեսված էր որպես ժամանակավոր լուծում, սակայն, ընդառաջելով հարմարավետ ծառայություն մատուցելու հասարակության պահանջին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնել է պահպանել վճարման այդ ձևաչափը և մատուցել ծառայությունը», - ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 1-ից պետք է թանկանար Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով մեքենան կայանելու համար նախատեսված գինը: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս վարորդների հեռախոսահամարի հաշվից պետք է գանձվեր 748 դրամ գումար՝ ներկայից 500-ի փոխարեն: Այս մասին էր հայտնել Parking city service ընկերությունը: Նշվածից 500 դրամը պիտի գանձվեր ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ որպես միջնորդավճար, 123.4 դրամը՝ որպես ԱԱՀ: 1045 համարին ուղարկվող SMS-ը ևս պիտի թանկանար շուրջ 50%-ով՝ 100 դրամից 149 դրամ դառնալով:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»