ԶԼՄ-ներ. Մոսուլի ազատագրման ընթացքում մոտ 40.000 խաղաղ բնակիչ է զոհվել20 հուլիսի 2017 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 40.000 խաղաղ բնակիչ է զոհվել իրաքյան Մոսուլն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու ընթացքում: Այդ մասին հայտնել է Independent թերթը քրդական հետախուզության տվյալների վրա հղումով: Նշվում է, որ քաղաքի բնակիչները զոհ են գնացել գրոհայիններին, իրաքյան բանակին, ինչպես նաև ավիառմբակոծություններին: Ինչպես ասել է քուրդ քաղաքական գործիչ և Իրաքի ԱԳՆ նախկին ղեկավար Հոշիյար Զեբարին, զոհվածներից շատերի դիերը դեռ հուղարկավորված չեն և մնում են փլատակների տակ: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ը, ազատագրումից հետո Մոսուլից դուրս մնացող բնակիչներին աջակցելու համար կարող է պահանջվել մոտ 450 մլն դոլար, իսկ քաղաքի հիմնական ենթակառուցվածքների վերականգնման համար հարկ կլինի մոտ 1 մլրդ դոլար ծախսել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի: Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |