ՌԴ քաղաքացի Վարդանյանն ԱՄՆ-ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման հաքերության մեղադրանքով20 հուլիսի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դատարանը ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանին 5 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախության և համակարգչային վիրուս մշակելու համար: Ըստ ԱՄՆ դատախազության, Վարդանյանն աշխատել է ծրագրի ստեղծման վրա 2012-2013թթ., երբ ապրում էր Ուկրաինայում, իսկ հետո շարունակել է Նորվեգիայում 2014-ին: Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ անմեղ է: Դատավճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը՝ 2017-ի մարտին Վարդանյանը մեղավոր էր ճանաչվել հաքերային հարձակումների մեջ: Դատարանի որոշման համաձայն, Վարդանյանը մեղավոր է ճանաչվել համակարգչային Citadel վիրուսի մշակման և դրա տարածման համար, որն ուղված էր անձնական և ֆինանսական տվյալների հափշտակմանը: Քննության գնահատականի համաձայն, վիրուսի վնասը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար, հայտնում է Interfax-ը AP-ի վրա հղումով: Վարդանյանը ճաղերի հետևում կանցկացնի 3 տարի: Նորվեգիայի բանտում նրա անցկացրած 2 տարին կհամարվի պատժի կրում: Վարդանյանը Նորվեգիայից էր արտահանձնվել ԱՄՆ 2016-ի դեկտեմբերին: Վարդանյանը ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին: Citadel վիրուսը հայտնաբերվել է 2011-ին: Վնասակար ծրագիրը վարակում էր համակարգիչներն ու գողանում օգտատերերի տվյալները, որոնք հետո օգտագործվում էին տարբեր բանկերից միջոցներ կորզելու համար: Հետաքրքրական է, որ վիրուսը չի գրոհել ռուսական և ուկրաինական տառերով համակարգիչները: Համակարգիչները «բուժելու» համար Microsoft-ն ու ՀԴԲ-ն համատեղ գործողություն էին կամակերպել: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |