ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին չի առաջարկվել հանդիպել Մոսկվայում

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին չի առաջարկվել հանդիպել Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հաղորդագրություններն այն մասին, թե ՌԴ-ն իբր առաջարկել է Մոսկվայում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը:

Նա ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել «Մոսկվան կազմակերպում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը» վերնագրով հոդվածին «Իզվեստիա» թերթում: «Հարկ է նշել հրապարակման մեջ առկա անճշտությունները, որտեղ ՌԴ ԱԳՆ վրա հղումով ասվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնք իբր կայացել են Մաուերբախում ԵԱՀԿ ԱԳՆ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում, առաջարկվել է այդպիսի հանդիպում կազմակերպել Մոսկվայում», գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Կոժինը:

«Ոչ բոլոր վերոնշյալ նախարարներն են այդ ժամանակ եղել Ավստրիայում: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այդ օրը հանդիպում էին Բրյուսելում: Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի կողմից: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև եռյակի միջնորդական դերն ու նրա առաջարկը՝ մինչև տարեվերջ կազմակերպել հերթական հայ-ադրբեջանական գագաթնաժողովը, որի անցկացման վայրն առարկայորեն չի քննարկվել»:

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովիհանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Ընթերցեք նաև. Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպմանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---