Հայաստանում կփոխվի խաղատներ բացելու լիցենզիայի տրամադրման կարգը

Հայաստանում կփոխվի խաղատներ բացելու լիցենզիայի տրամադրման կարգը

PanARMENIAN.Net - Հայաստանում կփոխվիխաղատներբացելու լիցենզիայի տրամադրման կարգը: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում ասել է, որ ըստ գործող օրենքի, եթե տնտեսվարողը 40 մլրդ դրամ և ավելի ներդրում է կատարում, նա կարող է դիմել և լիցենզիա ստանալ շահումով խաղ կազմակերպելու համար, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Սակայն, ըստ նախարարի, օրենքով չի կանոնակարգվում այն դեպքը, երբ որպես ներդրող է հանդես գալիս 2 կամ ավելի ընկերություն:

«Մենք առաջարկում ենք վերանայել օրենսդրական նորմերը, որոնց համաձայն, եթե 2 կամ ավելի ներդրող համապատասխանում է պահանջներին և ծրագիր է ներկայացնում կառավարություն, հավանություն ստանալու դեպքում, իրավունք կունենա խաղատուն բացել կամ շահումով խաղ կազմակերպել դրանցից մեկի անունով՝ մյուս համաներդրողների համաձայնությամբ»,-ասել է Արամյանը:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում:Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---