Հզոր երկրաշարժ Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ. Կան զոհեր

Հզոր երկրաշարժ Թուրքիայի և Հունաստանի ափերի մոտ. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 21-ի գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյյան ծովում: Մագնիտուդը կազմել է 6.7: Երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի և Հունաստանի ափեր մոտ էր, Կոս կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ տեղի իշխանությունների, 2 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ տուժել է, գրում է Deutsche Welle-ն:

Կան լուրջ ավերածություններ, իսկ որոշ ափամերձ շրջաններ անցել են ջրի տակ: Ամենից շատ տուժել են հին շենքերը: Փրկարարներին օգնության է եկել բանակը: Զննվում են տները տուժածներին հայտնաբերելու նպատակով:

Թուրքական Բոդրումում բուժօգնության համար դիմել է 70 մարդ:

Դեռ չի նշվում, թե որքան զոհ ու տուժած կա օտարերկրացիների թվից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---