ԵՄ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի լուծման հավանականությունը կաճի

PanARMENIAN.Net - Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի լուծման հավանականությունը կաճի, այսօր Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանակցային գործընթացը շարունակվում է եւ պետք է շարունակվի հետագայում եւս, ընդ որում բոլոր ջանքերը գործադրվում են ղարաբաղյան խնդիրը լուծելու համար: Պիտեր Սեմնեբին հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունները Հայաստանում հնարավորություն կստեղծեն ղարաբաղյան խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար, որի լուծման միակ տարբերակը խաղաղ կարգավորումն է:



Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես նախադեպ Կոսովոյի օրինակն օգատգործելու հնարավորությանը` Պ.Սեմնեբին նշել է, որ Ղարաբաղի ու Կոսովոյի հակամարտություններն ավելի շատ տարբերություններ ունեն, քան նմանություններ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---