ՄԱԿ. ՁԻԱՀ-ից մահացության դեպքերն աշխարհում գրեթե կիսով չափ նվազել են

ՄԱԿ. ՁԻԱՀ-ից մահացության դեպքերն աշխարհում գրեթե կիսով չափ նվազել են

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հայտնել է ՁԱԻՀ-ի դեմ պայքարում առաջընթացի մասին: Առաջին անգամ աշխարհի մակարդակով բուժօգնություն է ստանում ՄԻԱՎ վարակակիրների կեսից ավելին: Այդ մասին ավսում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՄԱԿ զեկույցում, որը ներկայացվել է Փարիզում հուլիսի 20-ին:

Փաստաթղթում ասվում է, որ 2016-ին 36.7 մլն վարակվածներից 19.5 մլն ստացել է կյանքը երկարացնող դեղամիջոցներ, իսկ մահացության դեպքերը ՁԻԱՀ-ից նվազել են 2005-ին արձանագրված 1.9 միլիոնից մինչև մոտ 1 մլն 2016-ին՝ այսինքն, գրեթե կիսով չափ:

UNAIDS տնօրեն Միշել Սիդիբեն վստահություն է հայտնել, որ 2020-ին կհաջողվի դեղամիջոցները հասանելի դարձնել 30 մլն ՄԻԱՎ վարակակիրների համար:

Ըստ Սիդիբեի, կրճատվում է նաև նոր հիվանդների թիվը, թեև ոչ այնքան արագ տեմպերով, որքան ցանկալի կլիներ. 2016-ին գրանցվել է ՄԻԱՎ նոր 1.8 մլն դեպք, ինչը 16 տոկոսով պակաս է 2010-ի ցուցանիշից:

UNAIDS տնօրենը նշել է, որ տագնապալի է հիվանդացության աճը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ամենամեծ առաջընթացը գրանցվել է արևելյան և հարավային Աֆրիկայում, որտեղ ապրում է ՄԻԱՎ վարակակիրների գրեթե 2/3-ը: 2010-2016թթ. մահացությունը ՁԻԱՀ-ից այդ տարածաշրջաններում նվազել է 42 տոկոսով, իսկ ՄԻԱՎ վարակման նոր դեպքերը՝ 29 տոկոսով:

Ուստի, Աֆրիկայում կյանքի ակնկալվող տևողությունը 10 տարով ավելացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---