Գիտնականներ. Չծխելը, չափավոր խմելն ու ճարպակալության բացակայությունը 7 տարով երկարացնում է կյանքը

Գիտնականներ. Չծխելը, չափավոր խմելն ու ճարպակալության բացակայությունը 7 տարով երկարացնում է կյանքը

PanARMENIAN.Net - Ամերիկացի և գերմանացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք չեն ծխում և ճարպակալություն չունեն, ինչպես նաև չափավոր են ալկոհոլ օգտագործում, միջինը 7 տարով երկարացնում են իրենց կյանքը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Health Affairs ամսագրում:

Նման եզրակացության են եկել հեղինակները՝ վերլուծելով 50-89 տարեկան 14.000 ամերիկացիների վերաբերյալ վիճակահանությունը, որոնք միջինը 4-5 տարի երկար են ապրել, քան ԱՄՆ բնակչության մեծ մասը:

Փորձագետները նշում են, որ կյանքի տևողության և որակի վրա 3 հիմնական գործոն է ազդում՝ ճարպակալությունը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, որոնց ազդեցությունը սակայն համարժեք չէ: Ճարպակալությունն ավելի շատ կապված է վաղ հաշմանդամության, ծխելը՝ վաղ մահացության, ալկոհոլի չարաշահումը՝ կյանքի տևողության կրճատման և առողջության կտրուկ վատթարացման հետ, գրում է Lenta.ru-ն Մաքս Պլանկի անվան ընկերակցության վրա հղումով:

Տղամարդիկ, որոնք չեն ծխել և ավելորդ քաշ չեն ունեցել, միջինը 11 տարի երկար են ապրել մյուսներից: Կանանց դեպքում կյանքի տևողությունն ավելացել է 12 տարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---