Linkin Park-ը չի չեղարկի շրջագայությունը մենակատարի ինքնասպանությունից հետո

Linkin Park-ը չի չեղարկի շրջագայությունը մենակատարի ինքնասպանությունից հետո

PanARMENIAN.Net - Linkin Park ռոք խմբի համերգային շրջագայությունը, չնայած խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի ինքնասպանությանը, չի չեղարկվի, հայտնում է TMZ-ն:

Ինքնասպան է եղել Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը: Հուլիսի 20-ին նրան մահացած են գտել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող նրա տանը: Քննիչները կարծում են, որ 41-ամյա երաժիշտը ինքնասպան է եղել:

Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում:

Աղբյուրն ասել է, որ չնայած ողբերգությանը, խումբը չի չեղարկել նախապես ծրագրված համերգային շրջագայությունը և կսկսի այն հուլիսի 27-ին ամերիկյան Մեսնֆիլդից: Շրջագայությունը կավարտվի աշնանը Ճապոնիայում:

Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել է Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---