Բասկետբոլի ԵԱ. Մ20 տարեկանների ՀՀ հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին

Բասկետբոլի ԵԱ. Մ20 տարեկանների ՀՀ հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկան տղաների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 82 - 80 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

17-18-րդ տեղերի համար պայքարում մեր մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հուլիսի 19-ին Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ 20 տարեկան տղաների հավաքականը 56-47 հաշվով հաղթեց Լեհաստանի ընտրանուն: Մյուս խաղում հավաքականը պարտվեց Բելգիային:

Առաջնության առաջին և երկրորդ տուրերում Հայաստանի հավաքականը պարտվել էր Բելառուսի թիմին և Ֆինլանդիային:

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---