Allianz Group-ը շահագրգռված է ՀՀ միջոցով երրորդ երկրների շուկաներ դուրս գալու հարցում21 հուլիսի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Allianz Group («Ալիանս Գրուպ») գերմանական ընկերությունը մտադիր է համագործակցել Հայաստանի հետ ապահովագրության ոլորտում: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսան: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Allianz Group-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում: Ողջունելով «Ալիանս Գրուպ»-ի հետաքրքրվածությունը՝ վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Ալիանս Գրուպ» ընկերությունն ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Վերջինիս մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |