Երևանում յուրահատուկ քանդակների ցուցահանդես է բացվել

Երևանում յուրահատուկ քանդակների ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ի Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:

Արդեն երկրորդ անգամ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են 10 քանդակագործի 20 նախագիծ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 10-ը:

Քաղաքային քանդակը ցանկացած քաղաքի այն կարևոր գեղարվեստական տարրն է, որն ունի այլ գործառույթ, քան մեզ մոտ այդքան ընդունված հուշարձանները:

Լինելով արվեստի յուրահատուկ տեսակ, այն կոչված է տրամադրություն ստեղծել քաղաքում, դրա հետ մեկտեղ կրելով և որոշակի քաղաքաշինական ֆունկցիա՝ կազմակերպել տարածությունը, լրացնել միջավայրը, հարստացնել քաղաքի ուրվագիծը, շենքերի հետ համատեղ աշխատելով նպաստել ճարտարապետության գեղագիտական և պլաստիկ խնդիրների լուծմանը:

Ներկայացված առաջարկները պետք է հետաքրքրեն ներդնողներին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---