ՀՀ ձյուդոիստը՝ Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

ՀՀ ձյուդոիստը՝ Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը:

Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով և երկու ձյուդոիստով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---