Սրացում Երուսաղեմի Տաճարի լեռան շուրջ. 3 պաղեստինցի է զոհվել, 400-ը՝ վիրավորվել

Սրացում Երուսաղեմի Տաճարի լեռան շուրջ. 3 պաղեստինցի է զոհվել, 400-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին կտրուկ սրվել է իրավիճակը Երուսաղեմի Տաճարի լեռան շուրջ՝ բախումների վերաճելով պաղեստինցիների և իսրայելցիների միջև, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Արևելյան Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին բախումների հետևանքով զոհվել է 3 պաղեստինցի, 400-ը՝ վիրավորվել է, մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնել է Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունը:

Բողոքները բռնկվել են այն պատճառով, որ Իսրայելը հրաժարվել է հանել մետաղաորսիչները Տաճարի լեռան մուտքի մոտ, որոնք տեղադրվեցին, երբ արաբները 3 իսրայելցի ոստիկանի սպանեցին Երուսաղեմի պատմական թաղամասում: Խուսափելու համար անկարգություններից՝ Իսրայելի իշխանությունները նաև որոշել են արգելել երիտասարդ պաղեստինցիների մուտքը սրբավայր՝ այսուհետ Տաճարի լեռան վրա կարող են աղոթել միայն 50-ից բարձր տարիքով տղամարդիկ և կանայք, գրում է Deutsche Welle-ն:

Չնայած, իսրայելցի ոստիկանները սահմանափակվել են առանձին ստուգումներով, Պաղեստինի հոգևոր առաջնորդները կոչ էին արել մահմեդականներին հուլիսի 21-ին չայցելել Տաճարի լեռ, փոխարենը նամազ անելով Հին քաղաքի դարպասների մոտ: Հարյուրավոր պաղեստինցիներ լսեցին այդ կոչը, սակայն ոմանք փորձեցին անցնել դարպասով՝ Տաճարի լեռ հասնելու համար: Երբ ոստիկանները թույլ չտվեցին, անկարգություններ սկսվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց և հրազեն:

Բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանանի արևմտյան ափին, որտեղ Իսրայելի մուտքի արտոնագիր չունեցող պաղեստինցիներն աղոթքի են հավաքվել բանակային պատնեշների մոտ: Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների և զինվորականների ուղղությամբ և պայթուցիկով շշեր: Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ միջամտել և նպաստել ճգնաժամի կարգավորմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---