Տրիենալեի շրջանակում Թումոն ֆրանսիացի արվեստագետի վարպետության դաս կանցկացնի

Տրիենալեի շրջանակում Թումոն ֆրանսիացի արվեստագետի վարպետության դաս կանցկացնի

PanARMENIAN.Net - Թումո կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ անալոգային արվեստների և արհեստների զարգացմամբ զբաղվող «Թումո ստուդիաները» գործակցում է Արվեստ Հայաստան հիմնադրամի հետ՝ Standart ժամանակակից արվեստի տրիենալեի դասընթացների ծրագրի շրջանակներում։ Տրիենալեի ընթացքում կազմակերպվող ցուցադրությունների հետ մեկտեղ Երևանում, Գյումրիում և Կապանում կանցկացվեն դասընթացներ զանազան արվեստագետների կողմից։

Հանդիսանալով Standart-ի դասընթացների ծրագրի իրականացման կազմակերպիչներից մեկը՝ «Թումո ստուդիաները» Երևանի Պուշկինի 38 հասցեում գտնվող իր դիզայնի, արվեստի և արհեստի կենտրոնում կհյուրընկալի մի շարք վարպետության դասեր, օրինակ՝ ֆրանսիացի արվեստագետ Տիբո դը Ջալլուլիի դասընթացը «Մասշտաբավորման էֆեկտ. քննարկում քաղաքական ձևերի կառուցման հանդեպ մեր վերաբերմունքի մասին» թեմայով, հանրահայտ հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի վարպետության դասը «Քանդակ և քաղաքային տարածություն» թեմայով, և այլն։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Դասընթացների ծրագիրը և գրանցվելու հայտադիմումները հասանելի են այստեղ։

Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից:

Կարդացեք նաև՝ «Խնձորին հասնելու 20 եղանակ» կամ ինչպես մեկնարկեց առաջին հայկական տրիենալեն

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---