Ինտերպոլ. ԻՊ մոտ 170 մահապարտ է պատրաստվել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար

Ինտերպոլ. ԻՊ մոտ 170 մահապարտ է պատրաստվել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» մոտ 170 մահապարտ է պատրաստվել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար: Դեռևս նայիսի վերջում Ինտերպոլը 173 պոտենցիալ մահապարտի ցուցակ էր տարածել, որոնք վարժեցվել են ԻՊ կողմից Իրաքի և Սիրիայի վերահսկվող տարածքներում՝ նրանց «սովորեցրել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր հավաքել ու տեղադրել լուրջ վնասներ հասցնելու կամ մեծաքանակ մարդկանց սպանությունների նպատակով»: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է բրիտանական The Guardian-ը՝ ծանոթանալով փաստաթղթին:

Փաստաթուղթը կազմվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում և Իարքում հավաքած տեղեկությունների հիման վրա, որոնք հետագայում փոխանցվել են ԱՄՆ ՀԴԲ, այնուհետև հանձնվել են Ինտերպոլին, գրում է Deutsche Welle-ն:

Ցուցակում են պոտենցիալ մահապարտների անունները, ԻՊ-ին նրանց միանալու ամսաթիվը, բնակության վերջին վայրը, ներառյալ մզկիթները, որտեղ նրանք աղոթել են, և նրանց լուսանկարները:

Ինտերպոլը կարծում է, որ ԻՊ պարտությունները Մերձավոր Արևելքում ավելացնում են Եվրոպա ներթափանցելու մահապարտների ձգտումը՝ այնտեղ վրիժառության ակցիաներ իրականացնելու նպատակով: Մինչդեռ Ինտերպոլը տեղեկություններ չունի՝ նրանք արդեն Եվրոպայում, թե ոչ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---