ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել: ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ ենթադրող օրինագիծը կարող է ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի վերջին օրը:

«Ակնկալում եմ, որ մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը կընդունենք հաջորդ շաբաթ»,-ասել է իրազեկ աղբյուրը Կոնգրեսում:

Հունիսի 18-ին Politico թերթը ԱՄՆ նախագահի աշխատակազմում աղբյուրի վրա հղումով գրել էր, որ Սպիտակ տունը մտադիր է դրդել հանրապետականներին օրինագծում նոր պատժամիջոցների վերաբերյալ ուղղումներ անել, որոնք շահավետ կլինեն Թրամփի վարչակազմին:

Հունիսի 14-ին 98 սենատոր 100-ից քվեարկել է ՌԴ դեմ պատժամիջոցների ընդլայնման օգտին: Եթե հաստատեն փաստաթուղթը, ամերիկյան ընկերություններն ու մասնավոր անձինք չեն կարողանա վարկավորել ռուսական բանկերն ավելի քան 14 օրով: Առաջարկվում է նաև սահմանափակել նավթագազային հատվածի ռուսական ընկերությունների ֆինանսավորումը: Բացի այդ, փաստաթուղթը սահմանափակում է պատժամիջոցները չեղարկելու նախագահի իրավունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---