ԵԱՀԿ Մինսկի խումբը մասնակցելու է Ադրբեջանի եւ ԼՂՀ ԶՈՒ շփման գծի մոնիթորինգին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական նեկկայացուցչի մանդատի համաձայն, հունվարի 16-ին Աղդամի ուղղությամբ մոնիթորինգ է անցկացվելու ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Նշվում է, որ ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսն ու Անտալ Գերդիչը:



Ղարաբաղի կողմից այդ աշխատանքը տանելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը, նրա դաշտային օգնականներ Ժասլին Նուրտազին, Պիտեր Կին եւ Միրոսլավ Վիմետալը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցելու են շփման գծի մոնիթորինգին Ղարաբաղի կողմից, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---