Linkin Park-ը չեղարկել է շրջագայությունը մենակատարի ինքնասպանության պատճառով

Linkin Park-ը չեղարկել է շրջագայությունը մենակատարի ինքնասպանության պատճառով

PanARMENIAN.Net - Ամերիկյան Linkin Park ռոք խումբն այնուամենայնիվ հայտարարել է, որ չեղարկում է իր հյուսիսամերիկյան շրջագայությունը խմբի մենկատար Չեսթեր Բենինգթոնի ինքնասպանության պատճառով:

«Մենք շատ վշտացած ենք Բենինգթոնի հետ պատահածի մասին լուրերով: Linkin Park-ի One More Light խորագրով ամերիկյան շրջագայությունը չեղարկվել է՝ տոմսերի համար վճարված գումարը կարելի է ստանալ գնման կետերից: Մեր բոլոր մտքերը նրանց հետ են, ում առնչվել է այս իրադարձությունը»,- ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով:

Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իրտանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել է Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել:

Ընթերցեք նաև. Linkin Park-ը չի չեղարկի շրջագայությունը մենակատարի ինքնասպանությունից հետո

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---