Մոսուլում 16-ամյա գերմանուհին կռվել է ԻՊ շարքերում

Մոսուլում 16-ամյա գերմանուհին կռվել է ԻՊ շարքերում

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի զինվորականները «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման ժամանակ գերեվարել են 16-ամյա մի գերմանուհու, որն ի թիվս այլ կանանց, կռվում էր ԻՊ շարքերում: Նա ձերբակալվել է: Այդ մասին հուլիսի 22-ին հայտնել է Դրեզդենի դատախազությունը:

«Նրա անձը հաստատվել է»,-ասել են դատախազությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գերմանուհին նախկինում եղել է Դրեզդենի արվարձաններից մեկի՝ Պուլսնից քաղաքի բնակչուհի: Իրաքում ԳԴՀ դեսպանատան աշխատակիցներն աջակցություն են ցուցաբերում նրան:

16-ամյա աշակերտուհին անհետացել էր 2016-ի ամռանը՝ իսլամ ընդունելուց հետո: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նա համացանցի միջոցով նամակագրության մեջ էր ԻՊ գրոհայինի հետ:

ԶԼՄ-ների տվյալներով, Իրաքի զինվորականները Մոսուլի ազատագրման ժամանակ մոտ 20 իսլամիստի են ձերբակալել տարբեր երկրներից: Մինչ օրս ԳԴՀ իշխանությունները չէին հաստատել, որ նրանց թվում կա Գերմանիայի քաղաքացի, թեև չէին բացառում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---