ՀՀ 2 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

ՀՀ 2 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր։

Բրոնզ են նվաճել Ժորա Գրիգորյանը (71 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (81 կգ):

Ավելի վաղ ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով և երկու ձյուդոիստով:

Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրի մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 16-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---