Choco Fest՝ Երևանում․ Շոկոլադե բուրգեր, շոկոլադե օճառներ և իհարկե՝ շոկոլադ

Choco Fest՝ Երևանում․ Շոկոլադե բուրգեր, շոկոլադե օճառներ և իհարկե՝ շոկոլադ

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը:

Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT ա կումբը:

Փառատոնի ընթացքում մասնակիցները կարողացան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, ինչպես նաև համտեսել միջոցառման գլխավոր ուտեստը՝ շոկոլադե բուրգերը։

Personal Chef արտ-ֆուդի թիմը խոհարարական այս յուրահատուկ ուտեստի պատրաստման վրա 1․5 ժամ է ծախսել՝ գործընթացի մեջ ներգրավելով նաև հյուրերին․ նրանք բուրգերի համար մրգեր էին մաքրում ու կտրատում։ Փառատոնի մոտ հարյուր մասնակից է հետևել շոկոլադե բուրգերի պատրաստմանը։

Շեֆ-խորահար Համլետ Մարգարյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ որոշել են մասնակցել ֆեսթին, քանի որ LOFT-ի գաղափարները հոգեհարազատ են իրենց թիմին, իսկ շոկոլադից բուրգեր պատրաստելու միտքն առաջացել է, քանի որ որոշել էին «ինչ-որ խելառ բան անել»։

«Մտածեցինք բուրգեր սարքել, բայց մսի փոխարեն շոկոլադով, ընկույզներով մի զանգված պատրաստել, դա նոր ու եզակի ուտեստ է։ Որոշեցինք համադրել խոհանոցն ու շոկոլադը», -ասաց շոֆ-խոհարարը։

Բուրգերը պատրաստող խոհարարներից Աշոտ Մկրտչյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ միջոցառման մասնակիցների վրա չեն առաջին անգամ «փորձարկում այդ գլուխգործոցը»․

«Մեկ անգամ արդեն պատրաստել ենք, փորձել ենք ինքներս, համեղ է ստացվել։ Մենք կապ չունենք շոկոլադի արտադրոթյան հետ և չենք մասնագիտանում հրուշակագործության վրա, սակայն մասնակցելու առաջարկը ստանալով՝ սկսեցինք մտածել, թե ինչ յուրահատուկ ուտեստ առաջարկել հյուրերին։ Մի քանի միտք ենք ունեցել, կանգ առանք շոկոլադե բուրգերի գաղափարի վրա։

Բուրգերը պատրաստում ենք շոկոլադից, դեղձ ու ելակից, սերուցքային պանրից և հացաբուլկեղենից»։

Միջոցառման մյուս հետաքրքիր բաղադրիչը հատուկ CHOCOlab լաբորատորիան էր, որտեղ երեխաներին սովորեցնում էին ինքնուրույն շոկոլադ պատրաստել։ Փոքրիկները, չնայած որ հաջողացրել էին «ոտքից գլուխ» շոկոլադի մեջ լինել, տարբեր կաղապարների (ֆորմաների) մեջ էին լցնում տաք շոկոլադը, զարդարում այն գունավոր, քաղցր կոնֆետիներով։ Շոկոլադագործության մեջ իրենց առաջին աշխատանքները երեխաները տուն են տարել։

Հյուրերին առանց լուսանկարիների չեն թողել․ այդ օրը Boo Creative-ը կազմակերպել է հատուկ ֆոտոանկյուն, որտեղ արել է մասնակիցների թեմատիկ լուսանկարներ։ Երեկոյի ամբողջ ընթացքում բարձր տրամադրություն և լավ երաժշտություն է ապահովել DJ Ed Furey-ը։

Ներկայացված արտադրանքների թվում կային նաև շոկոլադե յուղերից պատրաստված օճառներ։ Տեղում նաև կակաոյի յուղերի հիման վրա դիմակներ ու օճարներ պատրաստեցին, իսկ հյուրերը փորձեցին դրանք տեղում՝ «իրենց մաշկի վրա»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---