Հորդանանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա. 2 զոհ կա

Հորդանանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա. 2 զոհ կա

PanARMENIAN.Net - Հորդանանի մայրաքաղաք Ամանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա, որի հետևանքով 2 մարդ է զոհվել: Միջադեպը հրազենի և սառը զենքի կիրառմամբ տեղի է ունեցել հուլիսի 23-ին:

Ըստ որոշ տվյալների, զոհվածները Հորդանանի քաղաքացիներ են: Նշվում է, որ իսրայելցիներից մեկը դանակով հարված է ստացել կրծքին և կրիտիկական վիճակում է: Հարձակվողների քանակի և մյուս մանրամասների մասին տեղեկություններ չկան, գրում է Deutsche Welle-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև հարաբերությունների սրման ֆոնին: Հորդանանի քաղաքացիներից շատերը ծագումով պաղեստինցիներ են: Հուլիսի 21-ին հազարավոր հորդանանցիներ են մասնակցել Իսրայելի դեմ բողոքի ակցիաներին՝ ջիհադի կոչ անելով:

Պաղեստինցիների և հորդանանցիների դժգոհության պատճառն Իսրայելի գործողություններն են Տաճարի լեռան վրա:

Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո:

Պաղեստինի հոգևոր առաջնորդները կոչ էին արել մահմեդականներին հուլիսի 21-ին չայցելել Տաճարի լեռ, փոխարենը նամազ անելով Հին քաղաքի դարպասների մոտ: Հարյուրավոր պաղեստինցիներ լսեցին այդ կոչը, սակայն ոմանք փորձեցին անցնել դարպասով՝ Տաճարի լեռ հասնելու համար: Երբ ոստիկանները թույլ չտվեցին, անկարգություններ սկսվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց և հրազեն:Բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանանի արևմտյան ափին, որտեղ Իսրայելի մուտքի արտոնագիր չունեցող պաղեստինցիներն աղոթքի են հավաքվել բանակային պատնեշների մոտ: Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների և զինվորականների ուղղությամբ և պայթուցիկով շշեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---