Վահան Բիչախչյանը կարող է շարունակել կարիերան Սլովակիայի «Ժիլինայում»24 հուլիսի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կարող է շարունակել Սլովակիայի «Ժիլինայում»: Սլովակիայի ակումբի ներկայացուցիչները տևական ժամանակ է հետևում են Բիչախչյանին և որոշել են ձեռք բերել ֆուտբոլիստին: Ակնկալվում է, որ գործարքը կձևակերպվի առաջիկա օրերին, հայտնում է football365.am-ը: Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո) 18-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էին նաև Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Ռուսական ակումբներից բացի, Բիչախչյանը հետաքրքրում էր նաև պորտուգալական «Բենֆիկային», անգլիական և իտալական որոշ ակումբների: Բիչախչյանի տրասֆերին էր հավակնում նաև թուրքական «Գալատասարայը», սակայն այդ տարբերակից ֆուտբոլիստը միանգամից հրաժարվեց: 2017-ի հուլիսի 9-ին լրացավ Բիչախչյանի 18 տարին:Վահան Բիչախչյանը «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |