Հոքինգը թթվային անձրևներ և եռացող օվկիանոսներ է կանխատեսում

Հոքինգը թթվային անձրևներ և եռացող օվկիանոսներ է կանխատեսում

PanARMENIAN.Net - Հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին կարող է բնապահպանական աղետի հանգեցնել մոլորակում:

Ըստ գիտնականի, մարդու գործունեության պատճառով ապագայում ջերմաստիճանը մոլորակում մի քանի հարյուր աստիճանի կհասնի, օվկիանսներում ջուրը կեռա, իսկ երկնքից թթվային անձրևներ կգան: Նա հավելել է, որ այդպիսի կլիմայական իրավիճակ է Վեներայում, գրում է Life.ru-ն:

«Կլիմայի փոփոխությունը մեծագույն աղետներից է, որ սպառնում են մարդկությանը, դա այն է, ինչը մենք կարող ենք կանխել, եթե գործենք հիմա»,-ասել է Հոքինգը:

Ըստ նրա, մարդկության փրկության հնարավոր տարբերակներից կարող է լինել այլ մոլորակների և Երկրի արբանյակ Լուսնի բնակեցումը:

Ավելի վաղ Հոքինգը հայտարարել էր, որ Թրամփի Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին որոշումը կարող է կլիմայի անդառնալի փոփոխությունների հանգեցնել: Ըստ նրա, այդ որոշման հետևանքով երկիր մոլորակը կարող է «ջերմոցային մոլորակի» վերածվել՝ նմանվելով Վեներային:

Ավելի վաղ հանրահայտ ֆիզիկոսը հայտարարել էր, որ աշխարհի վերջը կլինի առաջիկա 1000 տարում տեխնածին աղետի պատճառով:Սթիվեն Հոքինգը ենթադրել էր նաև, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով:

Ընթերցեք նաև. Հոքինգը կոչ է անում մարդկությանը որքան հնարավոր է շուտ լքել Երկիրը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---