Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը

Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը

PanARMENIAN.Net - Ռուսական զորքերը հսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի մասը՝ առաջ տանելով չճանաչված Հարավային Օսեթիայի սահմանագիծը Վրաստանի հետ: Դա տեղի է ունեցել Կարապիլա գյուղի մոտ, Տորտլա գետի երկայնքով, գրում է Apsny.ge-ն «Ռեզոնանսի» թերթի վրա հղումով:

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հաստատել է այդ փաստը:

Վրաստանի ՆԳՆ-ն այդ գործողությունները «սադրիչ» է անվանել և հայտարարել, որ իրենք միջազգային գործընկերների հետ միասին փորձում են կասեցնել «այսպես կոչված սահմանազատման գործողությունները»:

«Մենք շատ խիստ ենք գնահատում այս փաստը, ինչպես և բոլոր նախորդները: Մենք միջազգային մեր գործընկերների հետ աշխատումն ենք գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին դա սադրանք է, որը կարևոր է կասեցնել»,-ասել է Վրաստանի ՆԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:

Ռազմաքաղաքական վերլուծաբան, բրիգադի գեներալ Ամիրան Սալուկվաձեն իր հերթին ասել է, որ ռուսները փորձում են վերականգնել ԽՍՀՄ ժամանակների սահմանը:

Բաքու-Սուփսա նավթամուղը շահագործման է հանձնվել 1999-ին՝ օրական 145.000 բառել նավթ թողունակությամբ: Խողովակաշարով ադրբեջանական նավթը հասնում է Վրաստանի սևծովյան հատվածներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---