2017-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ից 101 մարդ է զոհվել

2017-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ից 101 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6069 արտակարգ դեպք, պատահար, ինչից զոհվել է 149, տուժել 4866 մարդ, միայն ՃՏՊ-ից 101 մարդ է զոհվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ ներկայացնելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:

Ներկայացված տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածաի համեմատությամբ այս տարվա գրացված արտակարգ դեպքերի, պատահարների թիվն ավելի է 867-ով: Ընդ որում, 10-ով աճել է զոհերի, 747-ով՝ տուժածների թվաքանակը: Հաջողվել է փրկել 131 մարդ, ինչը 28-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրացված ցուցանիշից, հայտնում է Panorama.am-ը:

2017-ի առաջին կիսամյակում արձանագրված դեպքերից, պատահարներից 3534-ը եղել է տեխնածին բնույթի, զոհվել է 110 մարդ, տուժել 2261-ը: Դեպքերից 2357-ը եղել է սոցիալ –կենսաբանական բնույթի, զոհվել է 37 մարդ, տուժել՝ 2601 մարդ:

Հովհաննես Խանգելդյանի խոսքով, դեպքերի գերակշիռ մեծամասնությունը՝ 91,7 տոկոսը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին, թունավորումներումին: Զոհերի 90 տոկոսը, տուժածների 99,5 տոկոսը ևս բաժին ընկել է այս դասերի միջև:

Մասնավորապես, 1887 հրդեհից զոհվել է 2, տուժել 26 մարդ, 1499 ՃՏՊ-ից զոհվել է 101, տուժել 2216 մարդ, 2181 թունավորումից զոհվել է 30, տուժել 2598 մարդ:

ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է վարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել և կատարելագործել փրկարարական ջոկատների գործնական հմտությունները, ստուգել փրկարարների և համապատասխան կառույցի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---